Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Պարետը 24 ժամով արգելել է 119 տնտեսվարողի, իսկ 72 ժամով՝ «Վիլլա Հիլս»-ի գործունեությունը

Պարետը 24 ժամով արգելել է 119 տնտեսվարողի, իսկ 72 ժամով՝ «Վիլլա Հիլս»-ի 
գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝  24 ժամով արգելվել է 119 տնտեսվարողի գործունեությունը, իսկ 72 ժամով արգելվել է «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրի գործունեությունը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ պարետի որոշման տեքստից։

Պարետը Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին և Ոստիկանության պետ Արման Սարգսյանին հանձնարարել է ապահովել պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

Համացանցում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ հարսանեկան արարությանը Ոստիկանության և ԱԱԾ աշխատողների համազգեստով բեմականացում կատարում: ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ բեմականացումը եղել է «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրում։

Տեսանյութում երևում է, բեմականացմամբ՝ իրավապահ համակարգի համազգեստով անձը արարողության մասնակիցներին հորդորում է պահել պարետի կանոնները, կես ժամվա ընթացքում ազատել տարածքը, քանի որ մեծամասշտաբ միջոցառումներն արգելված են: Դրանից հետո իրավապահ համակարգի համազգեստով մարդիկ սկսում են պարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am