Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ոստիկանապետն իրավաչափ է համարում ոստիկանի օրինական պահանջը չկատարողի նկատմամբ ուժ կիրառելը

Ոստիկանապետն իրավաչափ է համարում ոստիկանի օրինական պահանջը չկատարողի 
նկատմամբ ուժ կիրառելը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն իրավաչափ է համարում ոստիկանի օրինական պահանջը չկատարող քաղաքացու նկատմամբ օրենքով սահմանված ֆիզիկական ուժ կիրառելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սարգսյանն ասաց Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթա հագցնում և բերման ենթարկում քաղաքացուն։

«Ոստիկանության գործողությունների իրավաչափությունը կստուգվի: Շատ իրավաչափ եմ համարում, որովհետև քաղաքացուն ասում են՝ կատարիր պարետի որոշման պահանջները, և այն քաղաքացին, որը չի կատարում այդ պահանջները և փորձում է ոստիկանին հրահրելով ներքաշել ինչ-որ բանի մեջ, պետք է ոստիկանն այդպես գործի: Ճիշտ են անում, եթե այդ գործողությունը կատարեն մեկի նկատմամբ, որը ոչինչ չի արել, անպայման ոստիկանության աշխատակիցը կպատժվի»,- ասաց Սարգսյանը:

Ոստիկանապետը նշեց, որ ոստիկանն ունի օրենքով ուժ կիրառելու իր լիազորությունը:

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթա հագցնում և բերման ենթարկում քաղաքացուն։ Տեսանյութի հետ կապված ոստիկանությունից հայտնել էին, որ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար տվյալ քաղաքացին բերվել է ոստիկանություն։

Անդրադառնալով դեպքին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պետք է ուժ կիրառի:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]