Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածներից ամենաերիտասարդը եղել է 44, ամենատարեցը՝ 90 տարեկան

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածներից ամենաերիտասարդը եղել է 44, 
ամենատարեցը՝ 90 տարեկան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության պատճառով մեկ օրում մահացել է 6 քաղաքացի, որոնցից ամենաերիտասարդը 44 տարեկան էր, իսկ ամենատարեցը՝ 90 տարեկան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Մահացած պացիենտները եղել են 90, 80 տարեկան տղամարդիկ և 44, 80, 79, 66 տարեկան կանայք։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշում են նախարարությունից։

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 68 է։

Հայաստանում հունիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերն ավելացել են 697-ով և ընդհանուր թիվը 11 221 է, արձանագրվել է մահվան 176 դեպք: Ընդհանուր առմամբ իրականացվել է 63 459 թեստ: Կորոնավիրուսից ապաքինվել 3468 պացիենտ։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 7509 պացիենտ:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ