Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

ՀԿԵ մանևրային ջերմաքարշի հրդեհը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով

ՀԿԵ մանևրային ջերմաքարշի հրդեհը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 3-ին, ժամը 16։11-ին ահազանգ է ստացել, որ «Էջմիածին» կայարանից մոտ 500 մ հեռավորության վրա գտնվող ջերմաքարշի կողային հատվածում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։39-ին, մարվել՝ 16։49-ին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել են ջերմաքարշի շարժիչի հատվածը (13 քմ) և էլեկտրական մալուխներ։ 

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից էլ տեղակացրին, որ ՀԿԵ մանևրային ջերմաքարշի հրդեհի պատճառը տեխնիկական է, մեքենավարն ու նրա օգնականը չեն տուժել:

«Ջերմաքարշին էական վնաս չի հասցվել, այն ենթակա է վերանորոգման:

ՀԿԵ-ն շնորհակալություն է հայտնում ԱԻՆ-ի աշխատակիցներին` արագ արձագանքելու և արդյունավետ օգնության համար: Դեպքի պատճառները տեխնիկական են:

Լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի կլինի ընկերության ներքին հետաքննությունից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am