Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հորդանանի արքայադուստր Դինան և հայ բժիշկը համատեղ հոդված են տպագրել աշխարհահռչակ ամսագրում

Հորդանանի արքայադուստր Դինան և հայ բժիշկը համատեղ հոդված են տպագրել 
աշխարհահռչակ ամսագրում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հորդանանի արքայադուստր նորին թագավորական մեծություն Դինա Միրեդը, ով ներկայումս հանդիսանում է աշխարհի խոշորագույն քաղցկեղի միության՝ Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահը, համատեղ հոդված է տպագրել մանկական ուռուցքաբան-արյունաբան Գևորգ Թամամյանի, ով հանդիսանում է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարը և ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչը, և Քաղցկեղի վերահսկման միջազգային միության դեպարտամենտի ղեկավար Սոնալի Ջոնսոնի հետ:

Հոդվածը տպագրվել է Nature Reviews Cancer հանրահայտ գիտական ամսագրում, որի ազդեցության գործակիցը 51 է, և առաջին անգամ է, որ Հայաստանից հեղինակը տպագրվում է այս աշխարհահռչակ գիտական ամսագրում:

Աշխատությունը վերաբերվում է ուռուցքաբանության հիմնախնդիրներին պատերազմական և հետպատերազմական երկրներում, նկարագրում  անհավասարությունները, որոնց առնչվում են քաղցկեղով հիվանդները։ Աշխատության մեջ փորձ է արվում լուծումներ առաջարկել իրավիճակը մեղմելու ուղղությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]