Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մեր շքեղ բուսաշխարհն ու անշուք վերաբերմունքը

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մեր շքեղ բուսաշխարհն ու անշուք վերաբերմունքը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետությունը աչքի է ընկնում բուսական համակեցությունների ու բուսատեսակների արտահայտված բազմազանությամբ, որը տարածքի բարդ ֆիզիկաաշխարհագրական պայմանների եւ ֆլորոգենետիկական տեսակետից նպաստավոր աշխարհագրական դիրքի արդյունք է, 1 քառ. կմ տարածքի վրա հաշվում են ավելի քան 100 տեսակ, որն աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից է: Ի դեպ, խոսքը բարձրակարգ բույսերի մասին է:

Հայաստանի բուսական աշխարհը ներկայացված է անոթավոր բույսերի մոտ 3600 տեսակներով: Տեսակների քանակով ծաղկավոր բույսերին չեն զիջում նաեւ ջրիմուռները, մամուռները եւ քարաքոսերը, որոնց տեսակային կազմը դեռ ամբողջությամբ բացահայտված էլ չէ։ Միայն քարաքոսների 290 տեսակ է հայտնի, 190 տեսակը միայն Սեւանի ավազանում է: 430 տեսակ էլ մամռանմաններ ունենք:

Եթե այս ամենին զուգահեռ հիշենք Ն. Վավիլովի սխեման, ըստ որի՝ Հայաստանը հասկավոր հացաբույսերի առաջացման բնօրրաններից է, մեր շքեղության ամբողջ հմայքը կերեւա: Այն եզրափակենք կարեւոր մեկ այլ փաստով. Հայաստանի կենսաբազմազանությունը չափազանց հարուստ է տնտեսական արժեքավոր տեսակներով: Բույսերի մոտ 2000 տեսակ օժտված են սննդարար, կերային, դեղատու, ներկատու, եթերայուղատու, մեղրատու, խեժատու հատկանիշներով:

Բայց այս ամենը պահպանելու եւ այս ամենից ճիշտ օգտվելու փոխարեն հարստացնում ենք Հայաստանի բույսերի կարմիր գիրքը…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում