Կորոնավիրուսով վարակված անձնանցից 271-ի վիճակը գնահատվում է ծանր, 53-ին-ը՝ ծայրահեղ ծանր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձնանցից 271-ի վիճակը գնահատվում է ծանր, 53-ինը՝ ծայրահեղ ծանր, իսկ արհեստական շնչառության սարքին է 18 պացիենտ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից 3255-ն` առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 98 դեպք: Արձանագրվել է մահվան ևս 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ մահացել է 44 հոգի։ Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Լիլիթ Դեմուրյան