Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս

Հայկական Կարմի խաչը և ականազերծման կենտրոնը ՆԱՏՕ-ի աջակցությամբ կիրականացնեն կրթական ծրագիր

Հայկական Կարմի խաչը և ականազերծման կենտրոնը ՆԱՏՕ-ի աջակցությամբ 
կիրականացնեն կրթական ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի (ՀԱՓԿ) և ՆԱՏO-ի աջակցության և գնումների գործակալության (NSPA) հետ երկար բանակցությունների արդյունքում մեկնարկել է երկամյա «Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և Ականների ռիսկի կրթական ծրագիր»-ը, ըստ որի, մայիսի 27-ին ՀԱՓԿ-ի գրասենյակում կայացավ փաստաթղթի ստորագրման արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից, ծրագիրը կիրականացվի թիրախային չորս մարզերում՝ Տավուշում, Վայոց Ձորում, Սյունիքում, Գեղարքունիքում: «Ծրագրում ներառված են 42 համայքներ: Ծրագիրն իրականացնելու է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, մոնիտորինգը՝ «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ը, իսկ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը, որպես ազգային մարմին, տրամադրելու է խորհրադատվություն և իրականացնելու է վերահսկողություն ողջ ծրագրի ընթացքում:

Հայկական Կարմիր Խաչը ծրագրի ընթացքում կբարձրացնի Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և Ականների ռիսկի վերաբերյալ իրազեկվածությունը, «Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և Ականների ռիսկի» թեմայով կկրթի նվազագույնը 24000 աշակերտ և 1500 ուսուցիչ, կսարքավորվեն մանկական խաղահրապարակներ:

Արարողությանը ներկա էին ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Ռուբեն Առաքելյանը, Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի տնօրեն Քնարիկ Դավթյանը, ինչպես նաև՝ Հայաստանում ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների գործակալության ներկայացուցիչ Սերգեյ Միրզոյանը:

Ներկաները շնորհակալությամբ կարևորեցին ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների գործակալության դերակատարումն այս ծրագրում և հույս հայտնեցին հետագա փոխհամագործակցության վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ