Դավթաշենի մանկապարտեզներում կանխարգելիչ կանոնները պահպանվում են
19:23, 26 Մայիս 2020
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության տեսչական մարմնի ծառայողները մայիսի 26-ին ուժեղացված ռեժիմով մշտադիտարկում են իրականացրել Երևանի քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում)։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, խստագույնս վերահսկվում են սահմանված կանոնների պահպահման, այդ թվում՝ ջերմաչափման, սպասքի լվացման, սաների ուսուցմանը և ժամանցի կազմակերպման հետ կապված հարցերը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում