Դավթաշենի մանկապարտեզներում կանխարգելիչ կանոնները պահպանվում են

19:23, 26 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության տեսչական մարմնի  ծառայողները մայիսի 26-ին ուժեղացված ռեժիմով մշտադիտարկում են իրականացրել Երևանի քաղաքի  Դավթաշեն վարչական շրջանի գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, խստագույնս վերահսկվում են սահմանված կանոնների պահպահման, այդ թվում՝ ջերմաչափման, սպասքի լվացման, սաների ուսուցմանը և ժամանցի կազմակերպման հետ կապված հարցերը:


© 2009 ARMENPRESS.am