Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար
18:03, 25 Մայիս 2020
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին ստորագրել է hրամանագիր Կարեն Բորիսի Դանիելյանին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին՝ ազատելով նրան Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ - պետաիրավական վարչության պետի պաշտոնից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում