Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում կլինի 5 փոխարինում, և կբացառվեն ձեռքսեղմումները  

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում կլինի 5 փոխարինում, և կբացառվեն 
ձեռքսեղմումները

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թույլատրել է թիմերին կատարել 5 փոփոխություն վերսկսվող բարձրագույն խմբի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոր փոփոխություններով 2019-2020 մրցաշրջանի ՀՀ Բարձրագույն եւ Առաջին խմբերի առաջնությունների վերսկսումից երկու օր առաջ ՀՖՖ-ն ակումբներին կտրամադրի կորոնավիրուսի հայտնաբերման թեստեր: Ակումբները պարտավոր են թեստավորել ակումբի ամբողջ անձնակազմը (ֆուտբոլիստներ, մարզիչներ, պաշտոնյաներ եւ այլն): Թիմերը պետք է նվազեցնեն հավաքները փակ տարածքներում:

Մարզադաշտում գտնվող յուրաքանչյուր անձ պետք է կրի պաշտպանիչ դիմակ: Թիմերը պետք է ժամանեն մարզադաշտ տարբեր ժամերի, և ակումբների ավտոբուսները խաղերին մեկնելուց առաջ պետք է ախտահանվեն:

Յուրաքանչյուր թիմի կթույլատրվի կատարել առավելագույնը 5 փոխարինում:

Խաղերի ընթացքում արգելվում են ձեռքսեղմումները, թիմային լուսանկարները, գրկախառնությունները, դրոշների եւ հուշանվերների փոխանակումը:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին: Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբի խաղերի վերսկսումից հետո կայանալիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]