Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեկ օրում կատարվել է ռեկորդային 1751 հետազտություն․Արսեն Թորոսյան

Մեկ օրում կատարվել է ռեկորդային 1751 հետազտություն․Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հակահամաճարակային միջոցառումների շրջանակում մեկ օրում իրականացվել է ռեկորդային 1751 հետազոտություն․ ընդհանուր առմամբ դրանց թիվը հասել է 45 822-ի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մեկ ամիս առաջ, մենք պլան էինք դրել մեր առջև բարձրացնել թեստավորումների թիվը՝ իրականացնելով օրական 1000 հետազոտություն։ Կարող եմ ասել, որ մենք արդեն հատել ենք այդ սահմանը՝ մեկ օրում կատարելով ռեկորդային 1751 հետազոտություն»,- նշեց Թորոսյանը։

Նա նշեց նաև, որ մեկ օրում փաստացի բուժվողների թիվն ավելացել է 170-ով, իսկ մայիսի 20-ին գրանցվել է նվազում 30-ով, քանի որ ավելի շատ մարդ դուրս էր գրվել, քան հայտնաբերվել էր։

Հայաստանում վերջին 24 ժամում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած: Այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ, արձանագրվել է մահվան 70 դեպք:

Արձանագրվել է նաև մահվան 27 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ի ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ի ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]