Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

Վանդալիզմ է. «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը՝ արձանների գողության մասին

Վանդալիզմ է. «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը՝ արձանների 
գողության մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը լեգենդար թիմի արձանախմբի գողացումը համարում է վանդալիզմ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ հենց գողացված արձանախմբի տարածքում զրույցի ընթացքում Պողոսյանը վրդովմունք հայտնեց գողության առնչությամբ՝ շեշտելով, թե որքան մեծ խորհուրդ ունի այս արձանախումբն ամբողջ թիմի համար, հատկապես նրանց համար, ովքեր ողջ են: «Տարիներ է, ինչ դիմում եմ համապատասխան կառույցներին արձանախմբի շրջակայքում տեսաձայնագրման սարք տեղադրելու խնդրանքով, սակայն մինչև օրս որևէ արձագանք չեմ ստացել: Այսօր եղավ այն, ինչ ես համարում եմ վանդալիզմ»,-շեշտեց Պողոսյանը: Լեգենդար թիմի անդամը նկատեց, որ արձանախումբը մի անձի գողություն չէ և այդ ամենին մասնակից են եղել առնվազն 5 մարդ: «Հենց իմացա, անմիջապես եկա տեսնելու: Մեզ համար թանկ են այս արձանները, սա ապտակ էր ազգին, այս գողությունը մեծ ապտակ էր»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գողացել են «Արարատ 73»-ի հաղթանակներին նվիրված արձանախմբի մի քանի արձան: Գողերը պոկել և տարել են երրորդ շարքում տեղադրված Նիկիտա Սիմոնյանի, Ռոբերտ Ծաղիկյանի, Օնիկ Աբրահամյանի, Հարություն Քեհեյանի արձանները:

Արձանախումբը տեղադրվել էր 2016 թվականին և նվիրված է «Արարատ 73»-ի փառահեղ հաղթանակներին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ