Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված տարեցներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված տարեցներից 3-ի վիճակը 
գնահատվում է ծայրահեղ ծանր

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նորքի տուն ինտերնատում նոր տիպի կորոնավիրուսով վարակված 17 տարեցից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

«Ընդհանուր առմամբ, Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակվել է 45 հոգի՝ նրանցից 28-ը՝ աշխատակից են, 17-ը՝ հաստատությունում խնամվող տարեց։ Տարեցներից 14-ը հոսպիտալացվել է, ևս 3-ը, ովքեր գրեթե ասիմպտոմ են, մեկուսացվել են հաստատության ներսում։ Հոսպիտալացված տարեցներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Վարակված աշխատակիցները չունեն որևէ սիմպտոմ, այդ պատճառով նրանք մեկուսացվել են հյուրանոցներում»,- նշեց Մարտիրոսյանը և հավելեց, որ տուն ինտերնատում խնամվում է 230 տարեց։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակը նաև նշեց, որ կատարվել է 70 թեստավորում, որոնցից դրական է եղել 45-ի պատասխանը։ Դեպքը հաստատվել էր սույն թվականի մայիսի 16-ին։

Հայաստանում մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 41 850 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 61 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 25 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am