Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մակունցն Էդմոն Մարուքյանին կոչ է անում վերադառնալ քաղաքական բովանդակային դաշտ

Մակունցն Էդմոն Մարուքյանին կոչ է անում վերադառնալ քաղաքական բովանդակային 
դաշտ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին կոչ է անում վերադառնալ քաղաքական բովանդակային դաշտ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակունցն ասաց մայիսի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Կոչ եմ անում իմ հարգելի գործընկերոջը վերադառնալ քաղաքական բովանդակային դաշտ, և Ազգային ժողովի աշխատանքները վերադարձնենք բովանդակային փուլ»,- ասաց Մակունցը:

Անդրադառնալով մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին` Մակունցը հույս հայտնեց, որ ԼՀԿ-ն կանի հետևություններ, և ԱԺ աշխատանքները կվերադառնան բնականոն բովանդակային դաշտ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մայիսի 8-ի հերթական նիստի ընթացքում լքել է Ազգային ժողովի նիստերի դահլիճը, որից հետո այլևս չի վերադարձել:

Ազգային ժողովի նիստերի դահլիճում մայիսի 8-ին կառավարության ծրագրի կատարման ադյունքների մասին զեկույցի քննարկմանը ծեծկռտուքի միջադեպ էր տեղի ունեցել Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև, միջամտել էին մյուս պատգմավորները: Նիստը ընդմիջվել էր: Դրանից հետո թե իշխանության, թե ընդդիմության կողմից թեմայի վերաբերյալ հնչել էին ելույթներ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ելույթում, մասնավորապես, նշել էր, որ միջադեպը պետք է ստանա քաղաքական գնահատական և ունենա քաղաքական հետևանքներ, այնուհետև խմբակցությունը ողջ կազմով լքել էր նիստերի դահլիճը: Իշխանության ներկայացուցիչները միջադեպը որակել էին ընդդիմության կողմից սադրանք՝ միևնույն ժամանակ դատապարտելով բռնության ցանկացած դրսևորում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն ևս որակել էր որպես սադրանք, սակայն որին տրվելու համար դատապարտել էր նաև իր քաղաքական թիմին:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]