1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շիրակի մարզում մեկուսացման և ինքնամեկուսցման ցուցում ունի 271 քաղաքացի  

Շիրակի մարզում մեկուսացման և ինքնամեկուսցման ցուցում ունի 271 
քաղաքացի

 

ԳՅՈՒՄՐԻ, 11 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսցման ցուցում ունի 271 քաղաքացի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի    տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված 89 հիվանդ է բուժվում, նրանցից 71-ը Շիրակի մարզի բնակիչներ են։

Առողջացածների թիվը մարզում ավելացել է երկուսով՝ այս պահին 26 առողջացման դեպք կա։ 21 հիվանդներ բուժում են ստանում Երևանում: Հիվանդության անախտանիշ ընթացքով 50 պացիենտ տեղափոխվել է Ծաղկաձորի հյուրանոցներ։ Վերջին երկու օրում մահվան դեպքերից երկուսը Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի բնակիչներ են, որոնք հիվանդության առաջին իսկ օրից բուժում են ստացել մայրաքաղաքում։

Մարտի 1-ից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1 284 նմուշառում:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]