1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Խափանման միջոցների ճկուն համակարգ սահմանող օրենսգիրք է անհրաժեշտ. Արման Թաթոյան

Խափանման միջոցների ճկուն համակարգ սահմանող օրենսգիրք է անհրաժեշտ. Արման 
Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով, պետք է ընդունել Քրեական դատավարության նոր օրենսգիրք, որը խափանման միջոցների համար ճկուն համակարգ կսահմանի:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ Թաթոյանը նման տեսակետ հայտնեց՝ ԱԺ-ում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հարցին:

Սուրեն Գրիգորյանը հիշեցրեց, որ ԱԺ-ի կողմից ապրիլի 14-ին ընդունվել և ապրիլի 24-ին ուժի մեջ է մտել ՍԴ համապատասխան որոշման հիման վրա օրենքը: Դա գրավի և կալանքի ինստիտուտները վերաիմաստավորել և այլ կերպ է կարգավորել: Նա հետաքրքրեց, թե ՄԻՊ-ը կարծում է, որ օրենսդրական առումով դրական տեղաշարժ չկա՞:

«ԱԺ կողմից ընդունված այդ օրենքը հատվածական է, դրվագային է և չի լուծի կալանքների համակարգային հարցը: Պետք է անհապաղ ընդունենք Քրեական դատավարության նոր օրենսգիրք, որն ունի ճկուն համակարգ՝ տնային կալանքներ, հսկողության հանձնելու հատուկ խափանման միջոց, որը հսկվելու է էլեկտրոնային միջոցներով, մեկ մարդու նկատմամբ երկու խափանման միջոցի կիրառման հնարավորություն այն հաշվով, որպեսզի կալանքը լինի ամենավերջինը»,-ասաց Թաթոյանը:

Նա նշեց՝ ԱԺ-ի կողմից ընդունված այդ նախագծի հետ կապված մի շարք փաստաբան  գործընկերներ մտահոգություններ են հայտնել, որ այն ոչ ամբողջությամբ է լուծում Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված հարցը: Լրացուցիչ ուսումնասիրելուց հետո միայն ՄԻՊ-ը կկարողանա դիրքորոշում հայտնել, սակայն համակարգային առումով այն բավարար չի համարում:

ՀՀ ազգային ժողովը ապրիլի 14-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է, որ գրավը կիրառվի ոչ միայն որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, այլ նաև ինքնուրույն խափանման միջոց:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]