Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունը Ստեփանակերտում մասնակցել է Եռատոնի միջոցառումներին

Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունը Ստեփանակերտում մասնակցել 
է Եռատոնի միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 9-ին նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ եւ ԱՀ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին, Շուշի քաղաքում ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am