Հասարակական

Հայաստանում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի 279 վետերան

1 րոպեի ընթերցում

 Հայաստանում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի 279 վետերան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մայիսի 7-ի տվյալների համաձայն ապրում է Հայրենական մեծ պատերազմի 279 վետերան: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրեցին, որ նրանցից 242-ն արական սեռի ներկայացոցիչ է, 37-ը՝ իգական: Վետերաններից ամենատարեցը 104 տարեկան է՝ ծնված 1916 թվականին:

Նախորդ տարի Կառավարության որոշմամբ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կրկնապատկվել էր՝ կազմելով 100.000 դրամ:

Այս տարվա ապրիլի 30-ին կառավարությունը հավանության արժանացրեց նախագիծ, ըստ որի, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ յուրաքանչյուր վետերանի կհատկացվի 300.000 դրամ՝ որպես գնահատանք նրանց ունեցած վաստակի, և որպես սոցիալական պաշտպանության միջոցառում:

Մայիսի 9-ին կնշվի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում