Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Գազպրոմ»-ը էներգակիրների շուկայի փլուզման պարագայում պետք է այլ մոտեցում ցուցաբերի. Փաշինյան

«Գազպրոմ»-ը էներգակիրների շուկայի փլուզման պարագայում պետք է այլ մոտեցում 
ցուցաբերի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը համընդհանուր ճգնաժամի, էներգակիրների շուկայի փլուզման պարագայում պետք է այլ մոտեցում ցուցաբերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով «Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին, թե գազի գնի հնարավոր տատանումների հետ կապված մտահոգություն կա՞, թե՞ ոչ:

Փաշինյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ այն մղումը, որ Ռուսաստանի «Գազպրոմ»-ի գործընկերներն ունեն՝ տնտեսապես ավելի մրցունակ դարձնել ընկերությունը, հասկանալի և ընդունելի է: «Գազը բաժանորդին հասնում է խողովակով, եթե այդ խողովակը չսպասարկվի, 1-2 տարուց դա շարքից դուրս կգա, գազը չի գնա հասնի տեղ: Որպեսզի այդ խողովակը լինի, ընկերությունը պետք է պատշաճ շահույթ ունենա, որպեսզի դրանով սպասարկի այդ ենթակառուցվածքը: Բայց կարծում ենք, որ մեր ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունն այս համընդհանուր ճգնաժամի պայմաններում և էներգակիրների շուկայի փլուզման պարագայում պետք է այլ մոտեցում ցուցաբերի: Եվ մենք կփորձենք մեր գործընկերների հետ խոսել»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նկատեց՝ ԵԱՏՄ օրակարգում ամենակարևոր խնդիրներից մեկը էներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորումն է: «Եվ մենք կարծում ենք, որ այսօրվանից այդ տրամաբանությամբ պետք է շարժվենք առաջ»,-նշեց նա:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am