Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Վարչապետին զեկուցվել է առողջապահության ոլորտում կապիտալ ծախսային ծրագրերի ընթացքը

Վարչապետին զեկուցվել է առողջապահության ոլորտում կապիտալ ծախսային 
ծրագրերի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Առողջապահության 2020 թ. կապիտալ ծախսային ծրագրերը։  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զեկուցել է Մարտունու և Եղեգնաձորի բժշկական կենտրոնների կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Նշվել է, որ ներկայումս ընթացքի մեջ են 5,1-ական մլրդ դրամ գնահատվող ծրագրերի մրցույթների կազմակերպման աշխատանքները, որոնց ավարտից հետո բուն շինարարությունը կմեկնարկի:

Բացի այդ, ևս 12 բժշկական կենտրոնների վերանորոգման, կառուցման և վերակառուցման ծրագրեր են իրականացվում հանրապետության տարբեր քաղաքներում և համայնքներում: Աշխատանքները գտնվում են տարբեր փուլերում: Այս օբյեկտների շինաշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվում է 18,5 մլրդ դրամ, ևս 3,8 մլրդ դրամ նախատեսվում է հատկացնել անհրաժեշտ սարքավորումներ և գույք ձեռք բերելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է աշխատանքների որակյալ և սահմանված ժամկետներում իրականացումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ կապիտալ ծախսային ծրագրերը պետք է ապահովեն կապիտալ արդյունք և ստեղծեն նոր աշխատատեղեր, հատկապես շինարարության ոլորտում:     

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am