Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո երեք քաղաքացու մոտ կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո երեք քաղաքացու մոտ կրկին կորոնավիրուս է 
հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսից ըստ էության բուժված և դուրս գրված երեք քաղաքացու մոտ 2 շաբաթ անց կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտկան հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին, թե արդյոք եղե՞լ է կրկնակի վարակման դեպք:

«Դժբախտաբար, դեպքեր գրանցվել են, այդ թվում՝ Հայաստանում: Բայց հիմա ակադեմիական մեծ դեբատ է գնում: Եվ ամեն օր մենք թարմ գիտական ինֆորմացիա ենք ստանում, թե արդյոք դա կրկնակի վարա՞կ է, այսինքն ինքը բուժվե՞լ է ամբողջությամբ և նորի՞ց վարակվել է, թե՞ դա պարզապես եղել է կամ վիրուսի ապաակտիվացում օրգանիզմում, հետո ակտիվացում, և մենք չենք կարողացել ապաակտիվ վիճակում հայտնաբերել, քանի որ պացիենտը ոչ գանգատ է ունեցել, ոչ էլ քսուկի մեջ վիրուս է եղել: Կամ էլ ամենահավանականն այն է, որ դա վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայությունն է հյուսվածքներում, երբ վիրուսը չի բազմանում, բայց նրա ՌՆԹ-ն առկա է բջիջներում, և մենք պարզապես թեստավորելիս հայտնաբերում ենք»,-ասաց նախարարն ու նշեց՝ այդ դեպքերը Հայաստանում 3-ն են:

Նրանք որևէ գանգատ չունեն, որևէ սիմպտոմ, անհանգստացնող բան չկա, սակայն նրանց մոտ դուրսգրումից 2 շաբաթ հետո նորից վիրուս է հայտնաբերվել: Այդ անձանց նորից մեկուսացրել են, որպեսզի հավանական վարակը կանխարգելեն: Գիտական ինֆորմացիայի հասանելի դառնալուն զուգընթաց՝ նախարարությունը կորոշի, թե ինչ անել: Նախարարի խոսքով՝  նման դեպքեր արձանագրվել էին հիմնականում Չինաստանում, Հարավային Կորեայում: Եվ հենց Հարավային Կորեայի գիտնականներն էին եկել այն եզրահանգման, որ դա ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանում բերանի խոչոռի, կոկորդի հոյւսվածքներում՝ 2-3 ամսվա ընթացքում, որը պազրապես ՊՇՌ-ով հայտնաբերվում է: «Այդ հայտնաբերման մեթոդը աշխատում է ոչ թե վիրուսի մասնիկի վրա, այլ վիրուսի մեջ եղած գենետիկ նյութի վրա, որը կարող է լինել նաև ապաակտիվ վիճակում, այսինքն՝ առանց պատյանի: Իսկ առանց պատյանի վիրուսն էլ չի բազմանում և արտազատվում»,-ասաց Թորոսյանը:

Նա  հորդորեց ամեն դեպքում վարակված և լավացած լինելու դեպքում պահպանել անվտանգության կանոնները:

Հայաստանում մայիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  2507 դեպքորոնցից 1071-նառողջացածԿորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտԸնդհանուր առմամբ կատարվել է 24 942 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 39 դեպք:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am