Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Լոռու մարզը կունենա հոնի եւ տանձի նոր այգիներ

Լոռու մարզը կունենա հոնի եւ տանձի նոր այգիներ

ՎԱՆԱՁՈՐ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՀՀ: Սպիտակի եւ Թումանյանի տարածաշրջանների վեց գյուղում (յուրաքանչյուրում՝ երեքական) զարկ կտրվի հոնի եւ տանձի այգիների մշակությանը։ Սա մի ծրագիր է, որն իրագործվելու է Լոռու մարզպետարանի եւ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսություն Հայաստանում» կազմակերպության համագործակցությամբ։ Արդյունքում մարզում այգիների տարածքը կավելանա շուրջ 15 հեկտարով։ Այդ առիթով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեղեկացրել է, որ հնարավորինս մեծ թվով գյուղացիական տնտեսությունների աջակցելու եւ արդյունավերտությունն ապահովելու նպատակով մարզի վեց՝ Ախթալա, Օձուն, Շնող, Ծաղկաբեր, Շիրակամուտ, Գեղասար համայնքներից հավաքագրված հայտերի հիման վրա եւս ամփոփվել են այգիների մշակմամբ զբաղվելու ցանկություն ունեցողների տվյալները, շուտով կտրվի ծրագրի մեկնարկը։ Տնկիներն այգեգործներին տրամադրվելու են անվճար։ Ի դեպ, այգի հիմնելու համար նախատեսված են պարտադիր պայմաններ՝ հողը պիտի լինի ջրովի եւ ունենա նվազագույնը 0.5 հեկտար մակերես։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am