Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի գործընկերոջ հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի գործընկերոջ հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 29-ին տեղի է ունեցել  ՀՀ ԱԳ նախարար  Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Հայաստանի ԱԳ նախարարը հայ ժողովրդի և ՀՀ կառավարության անունից զորակցություն հայտնեց Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ համավարակով պայմանավորված մարտահրավերներն արդյունավետ հասցեագրելու և այն շուտափույթ հաղթահարելու գործում:

Նախարար Մնացականյանն իր իտալացի գործընկերոջը ներկայացրեց նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման և վերջինիս սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը և իրականացվող ծրագրերը: 

Համավարակի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման համատեքստում ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին միջազգային համագործակցության նոր նախաձեռնությունների շուրջ: 

Անդրադառնալով երկկողմ օրակարգի հարցերին՝ ԱԳ նախարար Մնացականյանը ընդգծեց, որ Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս հայ-իտալական քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների զարգացմանը: Այս համատեքստում արտգործնախարարները դրական գնահատեցին Հայաստանի և Իտալիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Ուղենշվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակի»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի  տարածած հաղորդագրության մեջ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am