Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Թումո»-ին տրամադրվեց մոտ 2,5 մլն դրամի հողի հարկի արտոնություն

«Թումո»-ին տրամադրվեց մոտ 2,5 մլն դրամի հողի հարկի արտոնություն

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի ավագանու որոշմամբ Թումանյանի անվան զբոսայգում գտնվող «Թումո» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող հողամասի համար սահմանվեց հողի հարկի արտոնություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնադրամն ազատել է 2 մլն 497 հազար 149 դրամի չափով հողի հարկի վճարումից։

«Երևանի Թումանյանի անվան զբոսայգու զբաղեցրած հողամասն անհատույց օգտագործման իրավունքով պատկանում է Սիմոնյան կրթական հիմնադրամին։ Այն իրականացնում է բարեգործական կրթական ծրագրեր, միևնույն ժամանակ հիմնադրամի կողմից պարբերաբար կատարվում են այգու պահպանման և բարեկարգման աշխատանքներ»,- հայտնեց Երևանի քաղաքապետարան Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը։

Հաշվի առնելով հանրության համար Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից Երևանի Հալաբյան փողոցի հ.2 հասցեում գտնվող զբոսայգու բարեկարգման, այգու պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքների ծավալը, այդ տարածքում իրականացվող կրթական ծրագրերի դերն ու նշանակությունը, ինչպես նաև կարևորելով Թումանյանի անվան զբոսայգին մշտապես ըստ նշանակությամբ օգտագործվելու և բարեկարգված պահելու անհրաժեշտությունը՝ Երևանի ավագանին Սիմոնյան կրթական հիմնադրամին տրամադրեց հողի հարկի արտոնություն:

Որոշումն ընդունվեց 23 կողմ, 2 դեմ և 11 ձեռնպահ ձայներով։

Հաշվի առնելով Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից այգին բարեկարգելու ու պահպանելու նպատակով իրականացված մեծածավալ աշխատանքը, ներդրված ֆինանսական միջոցները, ինչպես նաև այն հանգամանքը, որ տարածքի բնակիչները անարգել մուտք են գործում և կազմակերպում են իրենց հանգիստը այգու տարածքում, Երևան քաղաքի ավագանու որոշումներով նշված կազմակերպությանը 2014, 2015, 2016, 2017 և 2018 թվականների համար տրամադրվել էր հողի հարկի արտոնություն:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]