Հասարակական

Սիլիկյան թաղամասում կկառուցվի նոր քրեակատարողական հիմնարկ․ ավագանին հողատարածքը նվիրեց պետությանը

2 րոպեի ընթերցում

Սիլիկյան թաղամասում կկառուցվի նոր քրեակատարողական հիմնարկ․ ավագանին հողատարածքը նվիրեց պետությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի ավագանու որոշմամբ Սիլիկյան թաղամասում գտնվող Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 15 հա մակերեսով հողամասը նվիրվեց պետությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարածքի կադաստրային արժեքը 441 մլն դրամ է։ ՀՀ արդարադատության նախարարության նոր քրեակատարողական հիմնարկը կկառուցվի Աջափնյակ վարչական շրջանի «Սպանդարյան» կայարանի երկաթգծին հարակից տարածքում։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հետ կկնքվի նվիրատվության պայմանագիր:

«Այս գործընթացի մասին խոսակցությունները սկսվել էին դեռ Արտակ Զեյնալյանի հետ, երբ նա ՀՀ արդարադատության նախարար էր։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ նույն չափով տարածք էլ իրենք կտրամադրեն մեզ։ Դրանից հետո քննարկում է եղել նաև ներկայիս ԱՆ նախարար Ռուստամ Բադասյանի հետ և այս գործընթացը նորմալ հունով ընթանում է»,- նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Քննարկվող հողամասում նախատեսվում է կառուցել շուրջ 1200 լրակազմ (200 մահճակալ նախատեսվում է բուժման կարիք ունեցող անձանց համար) ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ։ Այդ տարածքում տեղակայվելու են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները, քանի որ նշված քրեակատարողական հիմնարկները դարձել են ոչ պիտանի հետագա շահագործման և պայմանները խիստ անբավարար են ազատությունից զրկված անձանց համար:

Որոշումն ընդունվեց միաձայն։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում