ԱՄՆ-ն Հայաստանին լրացուցիչ աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար
13:19, 17 Ապրիլ 2020
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կառավարությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով Հայաստանին 600,000 դոլարի լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակից։
Այս միջոցները վերջերս հայտարարված 1,1 միլիոն դոլարի ֆինանսավորման հետ միասին կօգտագործվեն հետևյալ ուղղություններով․
- Պատրաստել լաբորատոր համակարգեր
- Ակտիվացնել նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողությունը
- Աջակցել տեխնիկական մասնագետներին`բարելավելու արձագանքման և պատրաստվածության մակարդակը
- Խթանել ռիսկերի հաղորդակցումը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում