1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ-ն Հայաստանին լրացուցիչ աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Armenpress 13:19, 17 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կառավարությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով Հայաստանին 600,000 դոլարի լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակից։

Այս միջոցները վերջերս հայտարարված 1,1 միլիոն դոլարի ֆինանսավորման հետ միասին կօգտագործվեն հետևյալ ուղղություններով․

Պատրաստել լաբորատոր համակարգեր Ակտիվացնել նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողությունը Աջակցել տեխնիկական մասնագետներին`բարելավելու արձագանքման և պատրաստվածության մակարդակը Խթանել ռիսկերի հաղորդակցումը


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am