Հասարակական

Ջահերով երթը չի անցկացվի ավանդական ձևաչափով

1 րոպեի ընթերցում

Ջահերով երթը չի անցկացվի ավանդական ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ անցկացվող ջահերով երթն այս տարի չի անցկացվի ավանդական ձևաչափով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ ՀԵՄ-ը։

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ պայմանավորված Հայաստանում տիրող իրավիճակով և առողջապահական ռիսկերով, այս տարի Ջահերով երթը չի անցկացվի ավանդական ձևաչափով։

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կոչ են անում ապրիլի 23-ին և 24-ին ժամը 21։00-ից վառել և մեր բնակարանների պատուհաններին դնել մոմեր՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի և մեր պահանջատիրության։

Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ իրավիճակին համապատասխանեցված մեր կողմից իրականացվող այլ միջոցառումնների մասին կտեղեկացնենք առաջիկայում»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում