Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շիրակում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդի ապաքինման 1 դեպք

Շիրակում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդի ապաքինման 1 դեպք
ԳՅՈՒՄՐԻ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդի ապաքինման 1 դեպք: Նա դուրս է գրվել Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցից: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ նշելով, որ այս օրերի ընթացքում ապաքինվել է ևս 2 վարակակիր, որոնք Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել այլ տարածքներից:
Շիրակի մարզում, ըստ վերջին տվյալների, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 13 դեպք: Այս ընթացքում գրանցվել է նաև մահվան 1 դեպք:
Կորոնավիրուս է հաստատվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներից մեկի մոտ: «Ճիշտ է, նա չի աշխատել հիվանդանոցի այն հատվածում, որտեղ բուժում են ստանում վարակակիրները, բայց մեծ հավանականությամբ շփում է ունեցել այնպիսի մարդու հետ, որը մինչև թեստավորում անցնելը բուժօգնության կարիք է ունեցել: Հիմա մեկուսացվել է նրանց շփման շրջանակը»,- նշեց մարզպետը: 
Մարզում շարունակվում է վարակակիրների շփման շրջանակի հստակեցումն ու մեկուսացումը: Այս պահին անչափ կարևոր է այդ շրջանակի լոկալիզացումը և ռիսկի շղթայի նվազեցումը: Կարևոր է, որ կարողանանք ամբողջությամբ դա նպատակին հասցնել»,-լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: 
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 921-ի։ Տասը մարդ մահացել է, 138-ն ապաքինվել։
Արմենուհի Մխոյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am