Հասարակական

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը հաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Ռուսաստանում անցած 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 582 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4731-ի:

Ռուսաստանում մեկ օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 9 մարդ, իսկ ապաքինվածների թիվը հասել է 333-ի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում