Ինչպես է գործում վարակակրի հետ շփում ունեցող անձանց տեղորոշման համակարգը
21:18, 3 Ապրիլ 2020
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել վարակակրի հետ շփում ունեցող անձանց տեղորոշման համակարգի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տեսանյությում ներկայացվում է, թե ինչու է վարակակրի հետ շփում ունեցող անձանց տեղորոշման համակարգը կորոնավիրուսի դեմ պայքարը առավել արդյունավետ դարձնում:
ՀՀ ազգային ժողովը մարտի 31-ի նիստում ընդունել էր կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել մարդկանց հեռախոսազանգերը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում