Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Մայիս

Շեշտակի նվազել է Հայաստանից ապաստան հայցողների թիվը.ՀՀ-ն Նիդերլանդների համար ծագման անվտանգ երկիր է

Շեշտակի նվազել է Հայաստանից ապաստան հայցողների թիվը.ՀՀ-ն Նիդերլանդների 
համար ծագման անվտանգ երկիր է

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Արդարդատության և անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղարի որոշմամբ Հայաստանն այսուհետ դասվում է անվտանգ ծագման երկրների շարքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասյ մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեպանությունը:

«Նիդերլանդների Արդարդատության և անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղար Անկի Բրուկերս-Կնոլը Ներկայացուցիչների պալատին մարտի 27-ին հղած նամակով տեղեկացրել է, որ 2018թ. մայիսից ի վեր Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները զգալիորեն նպաստել են երկրում իրավակարգի և օրենքի գերակայության հաստատմանը, շեշտակի նվազել է Հայաստանից ապաստան հայցողների քանակը և մի շարք այլ ցուցանիշներ Հայաստանն այուսհետ դիտարկվում է որպես ծագման անվտանգ երկիր»,-ասված է հաղորդագրության մեջ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ