Հասարակական

Ենթադրյալ խոշտանգելու ոստիկանների գործողությունները պետք է ստուգվեն քրեական վարույթի շրջանակում․ ՄԻՊ

1 րոպեի ընթերցում

Ենթադրյալ խոշտանգելու ոստիկանների գործողությունները պետք է ստուգվեն քրեական վարույթի շրջանակում․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մարտի 28-ին թեժ գծի ահազանգ է ստացել 48-ամյա Տիգրան Կարապետյանի ենթադրյալ խոշտանգման մասին, որով իրականացվել են անհրաժեշտ գործողություններ. մասնավորապես, կապ է հաստատվել փաստաբանի հետ, ով պնդել է իր վստահորդին ոստիկանությունում ծեծի ենթարկելու, անձի նկատմամբ նվաստացնող գործողություններ կատարելու մասին տեղեկությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այս հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 28-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ։ Վերջինս տեղեկացրել է, որ հանձնարարել է ստուգել մանրամասները և հավաստիացրել, որ բոլոր հարցերը կլինեն իր ուշադրության կենտրոնում։ Ոստիկանապետը տեղեկացրել է նաև, որ հարուցված է քրեական վարույթ։

«Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ հարցերը պետք է անմիջական ստուգման ենթարկվեն քրեական վարույթի շրջանակում։ Պաշտպանի հանձնարարականով հարցը կգտնվի աշխատակազմի ուշադրության ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում