Երևանի սուպերմարկետներում կատարվում են հատուկ նշումներ հերթում հեռավորություն պահելու համար
17:18, 26 Մարտ 2020
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի սուպերմարկետներում կատարվում են հատուկ նշումներ, որպեսզի այցելուները հերթում պահպանեն հեռավորություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Երևանի սուպերմարկետները հատուկ նշումներով ուղղորդում են հաճախորդներին հերթում պահպանել սոցիալական հեռավորությունը։ Գործընթացը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության հորդորով և վերահսկողությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում