1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Առողջապահության նախարարությունը սկսել է տրաստուզումաբ դեղով կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը

Առողջապահության նախարարությունը սկսել է տրաստուզումաբ դեղով կրծքագեղձի 
քաղցկեղի բուժման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վաղ փուլի դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը», որը մեկնարկել է մարտի 25-ից, կիրականացվի 2020-2023 թվականների ընթացքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, առողջապահության նախարարի հրամանով արդեն իսկ ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին, ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին, «Արթմեդ», «Էրեբունի», «Նաիրի», «Աստղիկ» բժշկական կենտրոններին, Միաքայելյանի վիրաբուժության ինստիտուտին և Վանաձորի բժշկական կենտրոնին հատկացվել է նոր սերնդի թանկարժեք հակաուռուցքային, շվեյցարական «Ֆ.Հոֆֆմանն-Լա Ռոշ» կազմակերպության արտադրության «Տրաստուզումաբ լուծույթ ե/մ ներարկման 600մգ/5մլ» դեղը: Կյանք փրկող այս դեղը ծրագրի շրջանակներում անվճար կտրամադրվի նշված կազմակերպություններում հաշվառված I-III փուլի դրական HER2/NEU կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտներին:

«Թերևս, ծրագիրը շատ սպասված էր, ուրախ ենք հայտարարելու մեկնարկի մասին:

Հուսով ենք, որ կենսական նշանակության Տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը բազմաթիվ կանանց հնարավորություն կտա վերադառնալու լիարժեք կյանքին:

Վաղ փուլի դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրն այստեղ»,- ասվում է հաղորդագրության մեջ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]