Երևանը 6 հատ նոր կոմունալ վակումային մեքենա ունի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանն ունի արդեն 6 հատ փոշեկուլ` քաղաքային կոմունալ վակումային մեքենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
«Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 03.03.2020թ-ին կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ստացել է երեք հատ քաղաքային կոմունալ վակումային մեքենա (փոշեկուլ): Այս մեքենաները, միանալով արդեն իսկ համայնքային բյուջեի միջոցներով ձեռք բերված երեք փոշեկուլներին, կծառայեն քաղաքում ճանապարհների մաքրման գործին: Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»,- նշել է նա: