Հասարակական

ԿԳՄՍ ենթակայության տակ գտնվող փակված մշակութային կենտրոնների աշխատակիցները կվարձատրվեն

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ ենթակայության տակ գտնվող փակված մշակութային կենտրոնների աշխատակիցները կվարձատրվեն

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՊՐԵՍ։ Արտակարգ դրության պայմաններում փակված մշակութային կենտրոնների աշխատակիցները վարձատրվելու են։ Ինչպես տեղեկացում է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարություnյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք վարձատրվելու են մշակութային կենտրոնների աշխատակիցները։

«Նախարարությանը կից մշակութային հաստատությունների առումով այդ հարցը լուծված է»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մշակութային կենտրոններին, նախարարը նշեց, որ այդ հարցի շուրջ դեռ քննարկում չի ունեցել քաղաքապետի և փոխքաղաքապետի հետ, բայց ենթադրում է, որ այն նույնպես լուծված է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում