Հասարակական

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն անցնում է առցանց դասընթացների ռեժիմի

1 րոպեի ընթերցում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն անցնում է առցանց դասընթացների ռեժիմի

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիմք ընդունելով հանրապետության տարածքում ՀՀ կառավարության սահմանած արտակարգ դրության պահանջները՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եղիազար Վարդանյանը մարտի 17-ին հրավիրել է ռեկտորատի արտահերթ նիստ։ Ռեկտորատի նիստի որոշմամբ՝ մարտի 24-ից համալսարանն անցնում է առցանց դասընթացների ռեժիմի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը, ուսանողներին և դասախոսներին հնարավորություն է տրվում կազմակերպելու ուսուցում, դասախոսություններ փոխանցել, հարց ու պատասխան կազմակերպել առցանց եղանակով։ Այդ գործընթացը կիրականացվի տարբեր եղանակներով՝ համալսարանում գործող moodle համակարգով, էլեկտրոնային փոստով, ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով։

«Ավարտական կուրսերի համար քննական գործընթացը նույնպես կիրականացվի առցանց եղանակով։

Համալսարանի պաշտոնական կայքում արդեն հասանելի է «ուղիղ կապ մեզ հետ» հաղորդակցության ռեժիմը։

Այս պահին քննարկվում է նաև համալսարանի կայքում ստեղծել հարթակ, որտեղ յուրաքանչյուր ուսանողի համար իր խմբի դասախոսությունները կլինեն հասանելի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում