Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հանրապետության նախագահը ու Երևանի քաղաքապետը երկիրը չեն լքել․ հերքում

Հանրապետության նախագահը ու Երևանի քաղաքապետը երկիրը չեն լքել․ հերքում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համացանցում շարունակում են ոչ ճշգրիտ տեղեկություններ շրջանառվել՝ տարբեր պաշտոնյաների՝ երկիրը լքելու մասին։ Խոսքը, այս անգամ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մասին է։ Մեդիատիրույթում հանդիպում էին գրառումներ, թե արտակարգ իրավիճակի պայմաններում վերջինս լքել է երկիրը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկատվությունը ստուգելու համար Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ հաստատեց Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ։ Այնտեղից հայտնեցին, որ Արմեն Սարգսյանը չի լքել երկիրը և այժմ էլ գտնվում է իր աշխատասենյակում։

Օրեր շարունակ խոսվում էր նաև այն մասին, թե խուճապային տրամադրություններից հետո Հայաստանը լքել է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Այս լուրը նույնպես հերքվեց։ Քաղաքապետ Մարությանը հայտնեց, որ 2020 թվականի ընթացքում երկրից չի բացակայել, իսկ վերջինիս երկքաղաքացի լինելու լուրը կեղծ է։ Նա նաև հանդես եկավ ուղերձով՝ արտակարգ դրության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ խոսվում էր նաև, թե Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով լքել է երկիրն ու տեղափոխվել Դանիա, ինչի կապակցությամբ արդեն իսկ ներկայացրել ենք պարզաբանում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]