Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գյումրիում ծեծի հետեւանքով մահացած կնոջ հուղարկավորությանը մասնակցել է Լենա Նազարյանը

Գյումրիում ծեծի հետեւանքով մահացած կնոջ հուղարկավորությանը մասնակցել է Լենա Նազարյանը

ԳՅՈՒՄՐԻ, 11  ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ծեծի հետեւանքով մահացած 43-ամյա կնոջ հուղարկավորությանը մասնակցել է ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կնոջ  մարմինը  Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիայից անմիջապես տեղափոխել են «Շիրակ» գերեզմանատուն: Հուղարկավորությունը կազմակերպել է Գյումրու քաղաքապետարանը: Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ քննչական մարմնից են ստացել գրություն, որպեսզի հուղարկավորեն մահացած կնոջը: «Եվ մենք, օրենքի սահմանում, իրականացնում ենք այդ գործընթացը»,- նշեց Սոնա  Առաքելյանը:

Հուղարկավորությանը ներկա են եղել մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակազմերը՝ Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի գլխավորությամբ, նաև՝  վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Կնոջ հարազատները, սակայն, նրա հուղարկավորությանը չեն մասնակցել: Մամուլի տեղեկություններով՝ նրա 17-ամյա որդին վերջին տարիներին բնակվել է հորաքրոջ մոտ, ապա մեկնել Ռուսաստան: Այլ հարազատների մասին տեղեկություններ չկան: Սպանված կնոջ՝ Մարինե Խ.-ի որդին և նույն օրը՝ մարտի 5-ին, նրա հետ ծեծի ենթարկված 12-ամյա աղջիկը՝ Նազելի Խ.-ն Գյումրի քաղաքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից ճանաչվել են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ:

Կնոջը ծեծի ենթարկելով մահվան հասցնելու և 12-ամյա աղջկան ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ կասկածվում է 28-ամյա երիտասարդ, որը կալանավորվել է:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am