Տնտեսություն

Օրենսդիրը վավերացրեց Հայաստանի և Ղրղզստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

Օրենսդիրը վավերացրեց Հայաստանի և Ղրղզստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ «Եկամտի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այն ընդունվեց կողմ ձայնով:

Համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ-ում ներկայացրել էրՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ մասնավորապես նշելով, որ համաձայնագիրը շատ սպասված ու պահանջված է մասնագիտական ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների համար՝ հատկապես աուդիտորական, խորհրդատվական, հաշվապահական հաշվառման ոլորտներում: ՀՀ ռեզիդենտ համարվող այս ոլորտի խորհրդատվական կազմակերպությունները բավականին լուրջ ծավալների են հասցնում իրենց շրջանառությունները նաև Ղրղզստանում: Եթե չկա, օրինակ, մշտական հաստատության չափորոշիչ համարվող շրջանակը, ստացվում է, որ երբ մեր ռեզիդենտները Ղրղզստանի աղբյուրներից ստանում են ձեռնարկատիրական եկամուտներ, այդ եկամուտները վճարման աղբյուրի մոտ հարկվում են, և այնուհետև դրանք կարող են նվազեցվել Հայաստանում վճարվող համախառն հարկերից: Եվ արդյունքում ստացվում է, որ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների որոշ մաս վճարվում է կոնտրագենտ երկրում: Եթե համաձայնագիրն ուժի մեջ մտնի, ապա սահմանված է ժամանակահատված, ու եթե այդ ժամանակահատվածը չի գերազանցվում, ապա համարվում է, որ մշտական հաստատություն չի ձևավորվել, և, հետևաբար, այդ եկամուտները ռեզիդենտության տեղեկանքի ներկայացման պարագայում այլևս հարկման ենթակա չեն լինի Ղրղզստանում: Դրանք ամբողջությամբ հարկման ենթակա կլինեն Հայաստանում:

Համաձայնագիրը ստորագրվել է 2019-ի օգոստոսի 9-ին Ղրղզստանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում