1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանսահայերն ահազանգում են Փարիզի քաղաքապետի թեկնածուի և Ադրբեջանի իշխանության կապերի մասին

 Ֆրանսահայերն ահազանգում են Փարիզի քաղաքապետի թեկնածուի և Ադրբեջանի 
իշխանության կապերի մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի քաղաքապետի ընտրություններում որպես թեկնածու առաջադրված Ռաշիդա Դաթին սերտ կապեր ունի Ադրբեջանի իշխանությունների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Marianne օնլայն հարթակում հրապարակված հոդվածում ահազանգում են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը, Արա Թորանյանը («Nouvelles d'Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր) և Իլ դե Ֆրանսի քաղաքային խորհրդի անդամ Պատրիկ Կարամը:

Հոդվածում նշվում է, որ Դաթին հայտնի է ավտորիտար և ոչ ժողովրդավար Ադրբեջանի իշխանության հետ իր սերտ կապերով: Նա եղել է Ադրբեջանի բարեկամների ասոցիացիայի անդամ, որը համարվել է Ֆրանսիայում «խավիարային դիվանագիտության» գլխավոր գործիքը:

«Արժե՞ հիշեցնել, որ մադամ Դաթին, որը հայտարարում է Բաքվին իր սատարման մասին, դեմ է արտահայտվել 2017թ. Եվրախորհրդարանում հետաքննությանը` եվրոպացի քաղաքական գործիչների վրա Ադրբեջանի կողմից անօրինական միջոցներով ճնշում գործադրելու հարցով»,- նշված է հոդվածում:

Ռաշիդայի մտերմությունն Ալիևի ռեժիմի հետ վառ արտահայտվել է նրա կողմից 2011թ. Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի պատվին կազմակերպված մեծ խնջույքի ընթացքում: Փարիզի քաղաքապետի թեկնածուն հատկապես 2016թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմից հետո հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի դեմ հայտարարություններով:

Հոդվածի հեղինակները հույս են հայտնել, որ Ռաշիդա Դաթին կդադարեցնի Ադրբեջանի իշխանությունների հետ իր արտոնյալ հարաբերությունները:

Ֆրանսիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան մարտի 15-22-ը: Փարիզի քաղաքապետի պաշտոնի համար Ռաշիդա Դաթիի հետ պայքարող թեկնածուներից ֆավորիտներ են գործող քաղաքապետ Անն Իդալգոն, որն իր պաշտոնավարման ընթացքում այցելել է Հայաստան, աչքի ընկել հայանպաստ դիրքորոշումներով, և Ֆրանսիայի առողջապահության նախկին նախարար Անյես Բյուզենը. նրա թեկնածությունն առաջադրել է նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունը:  

Ի դեպ, Իդալգոն մշտապես եղել է հայ համայնքի կողքին, մասնակցել տարբեր միջոցառումների, այդ թվում՝  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքներին, Հայաստան այցի ընթացքում եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչպես նաև նախաձեռնել է Փարիզում ԹՈՒՄՈ կենտրոնի բացումը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]