Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Գործողության մեջ են դրվում ոչ պարենային արտադրանքի ոլորտի ԵԱՏՄ նորմատիվ ակտերը

Գործողության մեջ են դրվում ոչ պարենային արտադրանքի ոլորտի ԵԱՏՄ նորմատիվ 
ակտերը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը որոշում կայացրեց գործողության մեջ դնել ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ որոշման հիմնավորման, այս որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարմամբ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդունած ակտերը չեն համարվում միջազգային պայմանագրեր, ուստի սահմանադրական ճանապարհով ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մաս դառնալու համար դրանք պետք է անցնեն որոշակի իմպլեմենտացման գործընթաց:

Ներկայումս թարգմանվել և ՀՀ կառավարության մի շարք որոշումներով հաստատվել են Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նորմատիվ բնույթի իրավական ակտերը:

ՀՀ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նորմատիվ բնույթի իրավական ակտերը կիրառելու համար անհրաժեշտ է, որ  Կառավարությունն իր նորմատիվ իրավական ակտով գործողության մեջ դնի այդ ակտերը՝ համապատասխան «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի:

Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նորմատիվ բնույթի իրավական ակտերը կդրվեն գործողության մեջ, ինչի արդյունքում վերջիններիս դրույթները կիրառելի կլինեն Հայաստանի Հանրապետությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am