Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 2822-ի, մահացել Է 92 մարդ

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 2822-ի, մահացել Է 92 մարդ


ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 2822-ի, մահացել Է 92 մարդ: Այս տվյալները մարտի 4-ին հրապարակել Է հանրապետության առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Քիանուշ Ջահանփուրը, տեղեկացնլում Է «Արմենպրես»-ը:
«Կորոնավիրուսի հարուցած հիվանդությունների թվաքանակը Իրանում հասել Է 2822-ի»,-նրա խոսքը մեջբերել Է «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը: Ջահանփուրը հավելել Է, որ «վիրուսի զոհերի թիվը հասել Է 92-ի»: Ավելի վաղ հաղորդվել Էր 2336 հիվանդացածի եւ 77 մահացածի մասին:
Մարտի 3-ին Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) փոխխոսնակ Աբդոլռըզա Մեսրին հայտնել Էր, որ 23 պատգամավորների անալիզները ցույց են տվել նրանց մոտ նոր տիպի կորոնավիրուսի առկայությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am