Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Բուլ­ղա­րիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Ազատագրման օրվա կապակ­ցու­թյամբ:

Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ դարերի կնիքը կրող մեր ավան­դական, բարեկամական հարաբերությունները հետևողականորեն զարգացել և ամ­րապնդվել են նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր:

Ջերմությամբ եմ հիշում վերջերս Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած մեր հանդիպումը, որի ժամանակ հայ-բուլղարական երկկողմ օրակարգի վերաբերյալ ունեցանք արդյունավետ քննարկում: Համոզված եմ, որ մեզ կհաջողվի առավել ընդգրկուն և համապարփակ դարձնել մեր համագործակ­ցու­թյու­նը՝ հարստացնելով այն նոր և բովանդակալից ծրագրերով:

Մաղթում եմ Ձեզ բեղուն աշխատանքային գործունեություն և նորանոր հաջողություններ, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ գարնանային ծաղկունք և հարատև խաղաղություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում