Հասարակական

«Արմենպրես»-ն ու Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը կընդլայնեն համագործակցությունը

1 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ն ու Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը կընդլայնեն համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի Ազգային լրատվական գործակալության տնօրեն Զիյադ Հարֆուշն ընդունել է Հայաստանի «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանին, Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, գործակալությունները պատրաստակամություն են հայտնել ամրապնդելու համագործակցությունը մեդիա ոլորտում: Հանդիպմանը քննարկվել են երկու լրատվամիջոցների համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր: Գործակալությունների ղեկավարները խոսել են տեխնոլոգիական միջոցների, սոցիալական մեդիայի զարգացման ու մեդիայի վրա դրա ազդեցության մասին:

Անդրադարձ է կատարվել նաև համագործակցության ընդլայնմանն ուղղված համաձայնագրի ստորագրման ուղիներին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում