Հասարակական

Մայր Աթոռը դեռ չի պատրաստվում չեղարկել եկեղեցական արարողությունների անցկացումը

1 րոպեի ընթերցում

Մայր Աթոռը դեռ չի պատրաստվում չեղարկել եկեղեցական արարողությունների անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռը Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով դեռևս չի պատրաստվում չեղարկել եկեղեցական արարողությունների անցկացումը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Այս պահին մենք չունենք եկեղեցական արարողությունների անցկացման չեղարկման վերաբերյալ որևէ հրահանգ»,- ասացին Մայր Աթոռից:

Աշխարհի տարբեր երկրներում, որտեղ կորոնավիրուսն արդեն մեծ տարածում է գտել, փակվել են տաճարների դռները, հետաձգվել են եկեղեցական արարողությունները: Հարցին, թե Հայաստանում հնարավո՞ր է, արդյոք, որ նման վճիռ կայացվի, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից նշեցին, թե այդ առումով հստակ պատասխան չեն կարող տալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում