Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԶՈՒ հատուկ նշանակության բրիգադի կին զինծառայողները նախարարին ներկայացրել են իրենց հմտությունները

ԶՈՒ հատուկ նշանակության բրիգադի կին զինծառայողները նախարարին ներկայացրել 
են իրենց հմտությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 26-ին ներկա է գտնվել կանանց համար հատուկ մշակված ձեռնամարտի հնարքների ցուցադրությանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության բրիգադի դեսանտագրոհային խումբը համալրած առաջին կին զինծառայողները պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացրել համալիր պարապմունքների ընթացքում ձեռք բերած գործնական հմտությունները՝ դանակով հարձակում, պաշտպանություն և մարտավարական այլ հատուկ հնարքներ:

Նշելով, որ սիրում են ընտրած մասնագիտության խորհրդավորությունն ու գաղտնիությունը, կին զինծառայողները վստահեցրել են, որ ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրաստ են տղամարդկանց հետ հավասար հաղթահարել ցանկացած փորձություն և, անհրաժեշտության դեպքում, մարտի դաշտում կատարել հատուկ նշանակության խնդիրներ։ Հատուկ նշանակության բրիգադի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն իրենց առջև նպատակ են դրել ավելի կոփվել, յուրացնել նոր հմտություններ և լինել լավագույնը, հասնել մասնագիտական բարձունքների։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am